՛՛Շանթն՛՛ ու Հ1-ը՝ ամենաչեզոքներ
՛՛Ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի ու հնարավոր թեկնածուների նկատմամբ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ի ժամանակահատվածում դրսևորել է ՛՛Արմնյուզ՛՛ Հ/Ը-ը, որին հաջորդում են Հայաստանի հանրային ռադիոն, ՛՛Արմռադիոն՛՛, ՛՛Երկիր մեդիան՛՛ ու ՛՛Կենտրոնը՛՛, ամենաքիչը՝ ՛՛Շանթը՛՛ և ՛՛Արմենիան՛՛՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նախագահական ընտրությունների մշտադիտարկման արդյունքներն ամփոփելով՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Քաղաքական ուժերի գործունեությանը քիչ ուշադրություն են դարձրել նաև Հ1-ն ու Հ2-ը:
Կուսակցություններից հայաստանյան հեռարձակվողների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը ու ՛՛Ժառանգությունը՛՛:
Թեկնածուների նկատմամբ ամենամեծ ՛՛չեզոքությունը՛՛, եթե դիտելու լինենք այս կամ այն թեկնածուին կողմ կամ դեմ արտահայտությունների քանակով, դրսևորել են ՛՛Շանթը՛՛ և ՛՛Հ1՛-ը՛: Նրանց այս առումով մոտ է ՛՛Արմենիան՛՛:
Նավասարդյանը նկատեց, որ մոտավորապես համանման պատկեր է նաև տեղեկատվական ու վերլուծական հաղորդումներում՝ կուսակցությունների խոսքի տրամադրման առումով: Գրանցման պահի դրությամբ՝ թեկնածուի առաջադրման հարցում արդեն իսկ կողմնորոշված կուսակցությունների ներկայացուցիչները եթերում երկուսուկես անգամ քիչ են հանդես եկել, քան այն կուսակցությունները, որոնք չեն աջակցում որևէ թեկնածուի: