Մեջներից մաքուր տղեն Ժիրայր Սեֆիլյանն ա. ինչ Հայրիկյան, Հմայակ, Րաֆֆի…
Henaran.am-ի զրուցակիցն է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Պարոն Կարապետյան, պատրաստվո՞ւմ եք միանալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից կազմակերպված շուրջօրյա նստացույցներին::
-Ովքե՞ր էին դրա մեջ:
Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Պարույր Հայրիկյանը, Հմայակ Հովհաննիսյանը և այլոք:
– Օրինակ` Հմայակ Հովհաննիսյանի հետ ես տեղ կգնա՞մ: Մեջներից մաքուր տղեն Ժիրայր Սեֆիլյանն ա:
Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, նրանց պայքարը կարո՞ղ է արդյունք տալ:
-Չէ, թերահավատ եմ վերաբերվում:
Ձեր և «Նոր Հայաստանի» միջև համագործակցության փորձեր եղե՞լ են:
-Ո՛չ, նման բաներ չեն եղել:
Իսկ եթե այդ ուժերը կարողանա՞ն մոբիլիզացնել հանրությանը:
-Կասկածելի է:
Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ տեսակետը:
-Դե քանի որ նույն մարդիկ են, օրինակ` Պարույր Հայրիկյանի հետ ո՞վ կարա ոտք գցի. հարյուր ճամբարի մեջ ա եղել: Դրանք բոլորը վարկաբեկված դեմքեր են:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյա՞նի հետ:
-Նա էլ ա վարկաբեկված: