27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու

Մխիթարվեցեք, թուլասիրտ մարդիկ, գոտեպնդվեցեք եւ մի երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի եւ վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։ Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, եւ խուլերի ականջները լսեն։

Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, եւ ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաված հողում։ Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, եւ տոչորված հողում աղբյուրի ջրեր պիտի բխեն։

Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, եւ հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ։ Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչվի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, « պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, -մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ