21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ առաջնորդը չի՞ ուզում դեմ գնալ ՀՀԿ-ին

Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ,  Հայ ազգային կոնգրեսում կրքերը դարձյալ բորբոքվել են: ՀԱԿ-ի մի մասին դուր չի եկել, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ Գյումրիի համակարգող,  ՀՀՇ Շիրակի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: ՀԱԿ-ի մի թեւի կարծիքով, Գրիգորյանը չի կարող ընտրվել, եւ ՀԱԿ-ի վարկանիշն է իջեցնելու:

Մի մասն էլ համոզված է, որ ՀԱԿ-ը Շիրակում ուժ է, եւ նրան աջակցելու է ընդդիմադիր դաշտը` “Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն: Սակայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը եւս հակված չէ թեկնածուին, եւ հավանական է, որ մինչեւ քվեարկության օրը` Գրիգորյանը բացարկ ներկայացնի:  Սակայն վերջինս համոզված է, որ Գյումրին իրեն է քվեարկելու:

Հիշեցնենք, որ այս ընտրարատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից`  “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը եւ  “Վիդիս դիսթրիբյուշն՛” ՍՊԸ շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար, 29-ամյա  Արման Խաչատրյանը:

Վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ