20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան՛՛

 Ընտրագրավի համար պահանջվող ութ միլիոն դրամը ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր սեփական միջոցներով չի հատկացրել:

՛՛Ես ինքս նման գումարներ չունեմ, բայց ես ունեմ համախոհներ ու աջակիցներ, նախորդ ընտրությունների համեմատ նրանց բանակն ավելացել է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն այդ գումարից բացի այլ գումար չունի: Այդ նպատակով ԿԲ-ում թեկնածուն հաշիվ կբացի, սակայն եթե նույնիսկ գումար չհավաքվի, Մելիքյանը չի հուսահատվի: Նա վստահ է, որ իր աջակիցները մարզերում կարող են համապատասխան քարոզարշավ տանել: ՛՛Նախընտրական շտաբեր կարող է չբացենք, բայց ամեն տեղ կունենանք ներկայացուցիչներ, գուցե ամեն շրջան ունենա իր պատասխանատուն՛՛,-ընդգծեց նախկին նախարարը:

Մեկնաբանելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ պայքարը լինելու է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանների միջև՝ Մելիքյանն ասաց. ՛՛Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան, կա Հայաստան, որտեղ ժողովուրդը ընտրություն անելու ձևով իշխանություն կազմելուց զրկված է՛՛:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընտրությունները բոյկոտելու առաջարկին, ապա ըստ Մելիքյանի՝ դա կլիներ անօգնականության դրսևորում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ