Կերակուր՝ ողանաշարի համար
Հրաժարվում ենք բուսակերությունից
Ճարպեր՝ քիչ քանակությամբ
Ընդունում ենք վիտամիններ
Մոռացեք ծխախոտի մասին
Ողնաշարը չի հանդուրժում
Յուղալի սնունդ, որը խախտում է նյութափոխանակությունը և ողնաշարը չի ստանում ոսկորների և հյուսվածքների համար անհրաժեշտ սննդար նյութեր: Խոլեստերինի ավելցուկը կուտակվում է ոչ միայն անոթների պատերին, այլև ողնաշարի սկավառակների մեջ: Այդտեղ հայտնաբերվել է նաև ծանր մետաղներ և այլ տոքսիններ, որոնք օրգանիզմ են ներթափանցում ծխախոտի ծխի և ալկոհոլի միջոցով: Շաքարը ոսկորներից խլում է կալցիումը և ֆոսֆորը, մագնեզիումը և մանգանը՝ դարձնելով դրանք թույլ և դյուրաբեկ: Կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում քաղցրակերների ողնաշարի և ոսկրային համակարգի հետ, երբ շաքարից փտում են նույնիսկ ատամները, իսկ դրանք չէ որ շատ ավելի պինդ են:
Ողնաշարը սիրում է
Ձուկ. Եթե ողնաշարի «կամքով» լիներ, ապա այն ողջ շաբաթ կնախընտրեր ձուկ: Ձկան մեջ մեծ քանակությամբ կալցիում կա, որն ապահովում է ոսկորների ամրությունը: Հատկապես օգտակար են սաղմոնով պատրաստված ուտեստները՝ կիտրոնով և կանաչեղենով համեմված: Կալցիումով հարուստ են կաթնաթթվային սննդամթերքը և հավկիթները:
Միկրոտարրեր. Ֆոսֆորն ու մագնեզիումն անփոխարինելի են ոսկրային համակարգի վերակագնման և ամրության համար: Առանց մանգանի նույնպես անհնար է, քանի որ այն թթվածինն արյունից փոխանցում է հյուսվածքներին: Դա կարևոր է միջողային սկավառակների սնուցման համար: Շատ միկրոտարրեր տարբեր համակցությամբ պարունակվում են պանրի, հավկիթի, կաղամբի, եգիպտացորենի, սիսեռի, ընկույզի և արևածաղկի մեջ:
Վիտամիններ՝ հատկապես A և D կարգավորում են կալցիումի և ֆոսֆորի փոխանակումը: Վիտամին A «թաքնված» է այն բանջարեղենների և մրգերի մեջ, որոնց կեղևները կարմիր, դեղին և նարնջագույն են: Վիտամին D հայթայթելու համար պետք է արևային լոգանք ընդունել, քանզի այն օրգանիզմում սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Ողնաշարին անհրաժեշտ է նաև վիտամին C, որը պարունակում է կոլագեն՝ յուրահատուկ նյութ, որն ամուր միացնում է ոսկորների բջիջները և օրգանիզմի այլ հյուսվածքները: Այն մեծ քանակությամբ պարունակվում է մասրենու պտուղների մեջ, սև հաղարջի և քաղցր պղպեղի մեջ:
Աղբյուր՝ nugabest.am