23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իսպանիայի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա նահանգի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի Թագավորության 12-րդ քաղաքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայերն այսօր»-ին այս մասին հայտնել են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:

Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևին, որով 20-րդ դարի առաջին սպանդը որակվում է ցեղասպանություն եզրույթով և դատապարտվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Քաղաքապետ Դիեգո Գոմեսը հայկական միության ներկայացուցիչներին խոստացել է բանաձևը ներկայացնել Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններին:

Քաղխորհրդի նիստին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախքան բանաձևը քվեարկության դնելը, հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հակիրճ ներկայացրել է ցեղասպանության հետևանքներն ու պատճառները և Թուրքիայի կողմից իրագործած ոճիրը ճանաչելու անհրաժեշտությունն ու կարևորությունը բոլոր պետական կառույցների կողմից: Այնուհետև Ղուկասյանը քաղաքապետ Դիեգո Գոմեսին է նվիրել 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը՝ հորդորելով չմոռանալ և շարունակել պայքարը մինչև տրամաբանական ավարտը:

Հոկտեմբերի 27-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Վալենսիայի Ալդայա քաղաքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ