09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկու օր առաջ Նորք Մարաշում ենթադրյալ զինված խմբի վնասազերծումն անլուրջ է եղել եւ նպատակաուղղված:

«Համարում եմ, որ դրանք մանկական մակերեսային մոտեցումներ են: Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց կարծում եմ, որ անմեղության կանխավարկած է արդեն խախտվել»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ԱԱԾ-ի այդ քայլը մի նպատակ է հետապնդել, որպեսզի հասարակության մեջ մի փոքր վախ տարածեն: «Մենք ասում ենք, որ չենք վախենալու և նրանք ովքեր խոսում են ահաբեկչության և հակաահաբեկչության մասին և փորձում են դրանք կապել Փարիզի կամ ռուսական ինքնաթիռի հետ, կարծում եմ, որ չարաշահում են»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ