23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահն ընդունել է գլխավոր դատախազին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Այս մասին տեղեկացնում են նախագահականից:

Գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը և իրենց դիրքորոշումը արտահայտելուն որևէ ապօրինի միջամտության վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանքելու նպատակով: Հանրապետության

Նախագահը նշել է, որ հանրաքվեի բնականոն ընթացքը ապահովելու համար, դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պետք է օպերատիվ արձագանքի անձանց ընտրական իրավունքի իրացմանը ցանկացած ապօրինի միջամտությանը և պատշաճ հսկողություն սահմանի ընտրական իրավունքի իրացման ողջ գործընթացի օրինականության նկատմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ