Շանս, որ պետք է օգտագործել. Ժողովուրդ
Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել` թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելելու համար:
Ինչպես հայտնի է` արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել էին հենց թուրքական ապրանքները: Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ:
Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար: Իհարկե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միեւնույն է` կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստանի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի:
Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Միջոցներ ձեռնարկել եւ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամանակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: