Ատելության վիրուս. Իրավունք
Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են մոլեգնում կրքերը: Մեծ թվով տարբեր տրամաչափի եւ տեսակի խաղացողներ և քարոզիչներ ջանք ու եռանդ չեն խնայում բորբոքելու բացասական հույզերը, ներարկելու այնպիսի թույն, ինչպիսին է ատելությունը: Կույր և իռացիոնալ:
Անգամ աոավելագույնս սեւ գույնը խտացնելու նպատակով բուն հանրաքվեն էլ պիտակել են «ուրբաթ» 13-ի պրոբլեմ»` նկատի ունենալով, որ նույնականացման քարտերով քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն տվող օրենքը ստորագրվել է ուրբաթ օրը` ամսի 13-ին: Եւ եթե ուշադիր հետևենք քարոզիչների գործողություններին, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ դրանք հստակորեն տեղավորվում են տեղեկատվական -հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ:
Հատկապես մտահոգիչ է, որ ատելության մրցավազքի մեջ ներքաշում են հանրության ամենաակտիվ շերտին` երիտասարդությանը: Համացանցը լեցուն է վիրավորանքներով եւ պիտակներով բոլոր նրանց հասցեին, ովքեր պատրաստվում են «այո» քվեարկել:
Մասնավորապես, առավելագույնս աչքի էր ընկել հայհոյախոսությունների հոսքը «այո»-ի տեսահոլովակում նկարված երիտասարդների հասցեին, որոնցից յուրաքանչյուրը համառոտակի ասում էր, թե ինչու պետք է «այո» ասել: էլ ինչ ասես անվանեցին այդ երիտասարդներին, նաեւ խորհուրդ տվեցին փողոցում էլ չերևալ …
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: