Տեր-Պետրոսյանի զգուշացնող «մեսիջները» Սերժ Սարգսյանին. Ժամանակ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ին հանդես է եկել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հրաժարվելու կամ հանրաքվեն կեղծելու որեւէ մտադրությունից զերծ մնալու կոչով` այն ուղղելով Սերժ Սարգսյանին, եւ ասելով` սա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոցն է:
Ամենաուշագրավն այստեղ այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի եւ անուղղակի կերպով այդ մարտահրավերների աղբյուր է դիտում օրինակ` Ռուսաստանը, հայտարարելով, որ Մոսկվան Սիրիայում իր ինտենսիվ գործողությունները թիկունքից ամրացնելու համար քայլեր է անելունա եւ Կովկասում, որտեղ նախաձեռնելու է ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցային գործընթացի ինտենսիվացում:
Տեր-Պետրոսյանն այլ մանրամասներ չի ներկայացնում, թե հատկապես ինչ պլաններ ունեն, իր կարծիքով, Կրեմլում, սակայն նշում է, որ Հայաստանին սպասվում են ծանր մարտահրավերներ, որոնք դիմակայելու համար պետք է ազգային միասնություն եւ համախմբում: Հետաքրքրական է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն անշրջելի համարող գործչից այսօր լսել, որ Ռուսաստանը կարող է փորձել ամրացնել իր դիրքերը Կովկասում եւ սա մարտահրավեր է Հայաստանի համար:
Ընդամենը մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, գլխավորում էր «ազգային միասնական» մի գործընթաց, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ԵՏՄ անդամ եւ կամա, թե ակամա կերպով լուծելով այդ խնդիրը, այդ գործընթացը փոշիացվեց փետրվարյան հայտնի զարգացումների արդյունքում: Եվ արդյո՞ք այդ զարգացումների արդյունքում է, որ Տեր-Պետրոսյանի համար Ռուսաստանի նախաձեռնություններն, այլեւս Հայաստանի համար ոչ թե «անշրջելի» :
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: