23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

148-ի մեջ Հայաստանը 32-ն է. Ազգ

Համաշխարհային բանկի վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետովՙ զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին  “Ազգ”-ը տեղեկացել է  Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից:

Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է “Ներդրողների պաշտպանություն” ցուցանիշում` 73 կետով, զբաղեցնելով 25-րդ տեղը, “Հարկերի հավաքագրման” ցուցանիշով գրանցվել է առաջընթաց 44 կետով, “Շինարարության թույլտվության” ցուցանիշովՙ 3 կետով, “Էլեկտրականության հասանելիության” ցուցանիշովՙ 42 կետով:

Առաջընթացի ցուցանիշներով Հայաստանի ցուցանիշը լավագույնն է ԱՊՀ երկրների մեջ: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը` 14, Ռուսաստանը` 8, Ղազախստանըՙ 7, Տաջիկստանըՙ 6, Մոլդովանՙ 3 կետով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է մեկ կետով: Վրաստանը եւս առաջադիմել է` 3 կետով:

Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը երկրորդն էՙ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանըՙ 145-րդ տեղում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ