24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հերիք է ավանակի տեղ դնեն» /վիդեո/

«Գերակա շահի զոհերից ենք, արդեն 8 տարի ապրում ենք վարձով: Պայմանագրով նշված էր, որ 3 տարի հետո մեզ տուն կտան, բայց հետո էլի 3 տարով հետաձգեցին: Մեր տան վարձերը ուշացնում են, զզվացնում են, էլ ներվեր չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի 33 թաղամասի բնակչուհի Նունե Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ բնակիչները այլևս համբերել չեն ցանկանում ու պահանջում են հանդիպում վարչապետի հետ. «Այլապես ամեն օր կգանք ու պատրաստ ենք նաև կտրուկ քայլերի, հերիք է մեզ ավանակի տեղ դնեն»:

Նշենք, որ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները այսօր որոշ ժամանակով փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Ի դեպ, գերակա շահ ճանաչված` Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բուզանդ փողոցի նախկին տների կառուցապատող «Գլենդել Հիլզի» կազմակերպության տնօրինությունը նախկին բնակիչներին առաջարկել է հաշվեհամարներ բացել` նրանց գումարային փոխհատուցում տալու համար, սակայն պայմանագրերը կնքելուց հետո այդպես էլ գումարները չեն փոխանցվել:

Հիշեցնենք, 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչվել ու քանդվել՝ ամենուշը երեք տարում փոխհատուցման պայմանով: Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ: Մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը` ուշացումներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ