08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայից հետո Հայաստանն է.Հայկական ժամանակ

2012 թ. դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել Հայաստանի 27 հազար 609 քաղաքացի:  Ըստ“Հայկական ժամանակ”-ի,  այս ցուցանիշով հայաստանցիները Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվով երկրորդ տեղում են:

Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակահատվածում Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջինը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 29 հազար 485 հոգի: Երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են` 21 հազար 874 մարդ: Սակայն, եթե համեմատենք Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը իրենց երկրների բնակչության հետ, ապա կստացվի, որ Վրաստան այցելած օտարերկրացիների թվով բացարձակ առաջատարը հայաստանցիներն են:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներին հարեւան երկիրը, հատկապես գրավում է զբոսաշրջության վայրերի եւ մատուցվող ծառայությունների անհամեմատ ցածր գնով: Այդ իսկ պատճառով շատ հայաստանցիներ նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում: Դա հատկապես նկատելի է ամառային սեզոնին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ