29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Առանց նրանց դժվար կլինի. Ժամանակ

Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առջեւ:

Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապել է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երևույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը: Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի օրը հենց «Ոչ»-ի ճակատից պրովոկատորներ լինեն, որոնք կփորձեն վերը նշված անձանց անվան տակ ստվերել գործընթացը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի հավատում ոստիկանապետի հայտարարությանը, քանի որ նախորդ բոլոր ընտրություններին ականատես է եղել, որ իշխանությունների հիմնական հենարանը հենց թաղային հեղինակություններն են:

Ըստ իրավապաշտպանի՝ թաղային հեղինակություններն իշխանությունների համար ընտրակեղծիքների դիմելու հիմնական մեխանիզմն են և հավատալ, որ իշխանությունը կհրաժարվի նրանից՝ հավասարազոր է հրաշքի: Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ