05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի իշխանությունների հանցավոր գործողությունները 3 հետեւանքի բերեցին․ Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի դեմ ձեռնարկված գրոհը՝ այն թուրքական իշխանությունների կողմից հանցավոր գործողություններ անվանելով։

Նա նշել է, որ այդ գործողությունները 3 հետեւանքի են բերել․

«Առաջինը՝ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների վտանգավոր սրվելը, ինչը չի կարող արդարացվել որեւԷ շահով, ներառյալ պետական սահմանների պաշտպանությունը:

Երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ըստ էութան ցուցադրեց, որ պաշտպանում է «Իսլամական պետության» զինյալներին:

Երրորդ՝ խախտվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի տեւական բարդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական եւ հումանիտար ոլորտում:

Այդ վնասը դժվար կլինի վերականգնել։ Դրա ուղղակի հետեւանքը կարող Է դառնալ մի ամբողջ շարք կարեւոր համատեղ նախագծերից հրաժարվելը եւ ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը»,- նշել է Մեդվեդեւը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ