01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ախոյանը գաղտնի է պահում

ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ Արագած Ախոյանը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Թեև տնտեսագետ չի, սակայն կարծում է, որ օրվա հնարավորությունների սահմաններում բյուջեն բավարար կարելի է համարել: Հարցրինք՝ ի՞նչ առաջարկություններ է արել :

«Անձամբ ես առաջարկություններ չեմ արել, բայց մի քանի առաջարկություններ կան, որոնց կողմնակից եմ: Չեմ ուզում մանրամասնել, բայց առաջարկությունները վերաբերում են մշակութային ոլորտին»,- մեկնաբանեց պատգամավորը: Մեր հարցին՝ ո՞ւմ առաջարկություններին է կողմ, Ախոյանը պատասխանեց. « Մեր` մի քանի հոգու առաջարկություններին»,-այդպես էլ չբացահայտելով՝ ովքեր են «մենք»-ը: Ասաց՝ խոսքը ԲՀԿ խմբակցության մասին չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ