24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամբողջ բյուջեն էլ քիչ է

Անցյալ տարի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանդես էր եկել 2015 թվականի բյուջեի նախագծի կոշտ քննադատությամբ: Վերջինս առաջարկություններ էր ներկայացրել, երբ կառավարությունը ընդունել էր պատգամավորի առաջարկությունները, պատգամավորը կողմ էր քվեարկել բյուջեի նախագծին: Henaran.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս տարի պատգամավորը պասիվ է և որևէ վերաբերմունք չի արտահայտում նախագծի վերաբերյալ:

«Այս տարի ևս ներկայացրել եմ 30 առաջարկություններ, եթե անցնեն, կողմ կքվեարկեմ: Կարևորը ժողովրդի հարցերը լուծեն: Առաջարկություններս էլ վերաբերում են իմ ընտրատարածքին, եթե մի մասը գոնե ընդունվի «կողմ» կքվեարկեմ»,- պարազաբանեց պատգամավորը` մասնավորեցնելով, թե առաջարկել է իր ընտրատարածքի ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգում:

Պատգամավորը չի շտապում ենթադրել՝ կընդունվեն արդյո՞ք իր առաջարկությունները, թե ոչ, սակայն կեսլուրջ-կեսկատակ ասաց, թե իր բոլոր առաջարկություններն իրագործելու համար ամբողջ պետական բյուջեն չի հերիքի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ