29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խուսափում են ծառայել բանակում

«Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» խորհրդարանական լսումներին զեկուցող ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասյանն անդրադարձավ զինծառայությունից խուսափածների հարցին: Հարցը բարձրացրել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախապետյանը: Փոխնախարարը նշեց, որ բանակից խուսափողներին պայամանականորեն կարելի է դասել երկու խմբի: Առաջին խմբում այն քաղաքացիներն են, ովքեր բանակից խուսափելու համար լքել են երկիրը և նրանք, ովքեր օրինակ՝ ծնվել են արտասահմանում կամ շատ վաղ տարիքում լքել են երկիրը և շարունակում են ապրել արտասահմանում:

Մանասյանն ասաց, որ արտասահմանում երկար ժամանակ ապրողների հաշվառման հարցում մեծ խոչընդոտների են հանդիպում: Փորձ է արվել նույնիսկ բոլորին հաշվառել ՀՀ դեսպանատներում կամ հյուպատոսարաններում, սակայն մարդիկ չեն ողջունել առաջարկը և նախաձեռնությունը տապալվել է: Արդյունքում, ըստ փոխնախարարի, դեռ արդիական է մնում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին հայոց բանակ զորակոչելու հարցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ