29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջիկներին բանակ զորակոչելու հարցն՝ Ազգային ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանին մի քանի հարց ուղղեց: Նախ պատգամավորին հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների բուժզննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Պողոսյանը նշեց, որ թեև խոսվում է այդ ոլորտի դրական առաջընթացի մասին, սակայն դեռ շարունակվում է արատավոր ավանդույթը, երբ նորակոչիկին բուժզննման ժամանակ պատշաճ չեն զննում, որոշ հիվանդություններ ի հայտ են գալիս միայն բուժզննման վերջին փուլում:

Հակոբյանը չհամաձայնեց. նշեց, որ ցավոք բանակում մոտովորապես 42 տոկոսը սահմանափակումներով զինծառայողներն են, ըստ նրա՝ շատ ժամանակ զինապարտները չգիտեն, թե ինչ հիվանդություն ունեն կամ պարզապես թաքցնում են իրենց հիվանդությունները:

Ի դեպ, 4 դուստրերի հայր Թևան Պողոսյանին աղջիկներին բանակ զորակոչելու հարցն է հետաքրքրում.

«Հայ տղամարդը դեռ ի վիճակի է իր պարտականությունը կատարել և պաշտպանել հայրենիքի սահմանները», արձագանքեց Մովսես Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ