09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Անբարեխիղճ գործատո՞ւ. Ժողովուրդ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ։ Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում Է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին։

Թերթը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ և ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու։ Սակայն պարզվել է, որ մարզպետը և նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել։ Թերթը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա, լսելով հարցը, զայրացած ասաց, որ դրանք սուտ են, և որ դրանք տարածողներն այդպես փորձում են իրեն վարկաբեկել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ