14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արտգործնախարարն ընդունեց Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանին և «Տավիթյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Տավիթյան» հիմնադրամի ղեկավար Ասո Տավիթյանին։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ տասնյակ հայ դիվանագետներ հնարավորություն են ունեցել ուսանելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, շնորհակալություն հայտնեց արտգործնախարարությանը ցուցաբերած աջակցության համար։

Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի գործունեությունը։ Շեշտվեց, որ դպրոցի արդեն ութ տասնյակ շրջանավարտներ համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ