23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվս 8 ընտանիք նոր բնակարանի բանալի է ստացել

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը  Սիսակյան 3 և Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների  չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց  շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի   չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի  Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում:  Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ