21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը վախենում էր

 ՛՛Գագիկ Ծառուկյանը վախենում էր կորցնել այն միակ բանը, ինչ տրված էր Աստծո կողմից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարրեց նախագահի թեկնածու ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի Հարությունյանը, սակայն նա չմասնավորեցրեց,  ժպտալով հավելեց.

՛՛Հիմա ԲՀԿ-ն չի սատարում Սերժ Սարգսյանին, նրան թողնում են միայնակ, նա չի հավաքի հիսուն տոկոս՛՛: Նախագահի թեկնածուն վստահ է նաև, որ ընտրություններում երկրորդ փուլ է լինելու: ՛՛Հաստատ պիտի լինի, ում պիտի ձայն տա ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի, ընդդիմության էլեկտորատը, Սերժ Սարգսյանի՞ն, ո՛չ, չկա այն թեկնածուն, ում ընդդիմադիր ձայները միանգամից կուղղվեն՛՛,-նկատեց Հարությունյանը: 

Վերջինս պատասխանատվության հրավիրեց նաև ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին: Նրանցից թեկնածուն պահանջում է միայնակ չթողնել ՀՀ քաղաքացուն:

Կուսակցության նախագահը դժգոհեց հեռուստաընկերությունների վարած քաղաքականությունից՝ նշելով, որ իրեն չեն լուսաբանում: ՛՛Որոշ թեկնածուների այս քանի օրը Ձմեռ պապիից շատ են ցույց տվել՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ