21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

• միակողմանի ծնողազուրկ ուսանող,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի ուսանող,

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների եւ ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

• պատշաճ վարքագիծ դրսեւորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում:

Նշենք, որ 2011-2012թթ. նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի առաջին եւ երկրորդ կուրսերում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող շուրջ 1350 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ