27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր խնդիրը

Տարեվերջին ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնը 1420 ընտրողների շրջանում հարցումներ է անկացրել և պարզել, որ հարցվածները բացառում են նախագահական ընտրություններում երկորրդ փուլը: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ դրանց՝ հայ ընտրազանգվածի 52 տոկոսը հետաքրքրվում է ընտրություններով, որից 32 տոկոսը գնալու է ընտրության, քսանութը գիտի՝ ում օգտին է քվեարկելու: Գրեթե քսան տոկոսը դեռ չի որոշել գնալու է ընտրության, թե ոչ: ՛՛Ընտրարշավի հիմնական խնդիրը կլինի չկողմնորոշվածներին տեղամաս բերելը՛՛,-նկատեց սոցիոլոգը:

Վերջինս նշեց նաև, որ ՀՀԿ-ն իր հաղթանակին չի կասկածում, այստեղ խնդիրը միայն  այն է, թե որքան ընտրող կմասնակցի ընտրությանը:

՛՛Եթե նույնիսկ երեսունհինգ տոկոս հավաքվի, Եվրախորհրդարանում կարող ենք ասել, որ նորմալ ընտրություններ են կայացել՛՛,-ասաց Ադիբեկյանը:

Նա նշեց նաև, որ հարցվածների իննսուն տոկոսը տեղյակ է եղել, որ գործող նախագահը առաջադրվել է որպես թեկնածու: Իսկ անհայտ թեկնածուների խնդիրը ընտրարշավի ընթացքում նաև իրենց առաջադրման մասին տեղեկացնելն է լինելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ