23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը մկնանման կրծողների դեմ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը:

Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով՝ բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, որոնք կարող են զգալիորեն վնասել հաջորդ տարվա բերքը:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ հանրապետությունում առկա են մկնանման կրծողների դեմ պայքարի բավարար քանակի միջոցներ, և նախարարությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն պայքարի միջոցառումներին: Ա. Մխոյանը ներկայացրել է նաև որոշ մանրամասներ աշնանացանի աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ շուրջ 39,500 հեկտար հերկված տարածքից արդեն մոտ 27,0000 հեկտարում ցանքս է կատարվել:

Վարչապետը խիստ կարևորել է ժամանակին և արդյունավետ միջոցներ ձեռք առնելու նշանակությունը, որոնք ուղղված կլինեն մկնանման կրծողների վերացմանը և հետագա տարածման կանխմանը: Ա. Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ խորհրդակցության մասնակիցներին՝ վնասատուների դեմ պայքարի և աշնանացանի աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ