Ինչո՞ւ է Լյուդմիլա Սարգսյանը լքել ՀԱԿ-ը. Հրապարակ
Թերթը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերջին շրջանում ՀԱԿ-ից դե ֆակտո առանձնացած ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ անկախ լինել` չի նշանակում իշխանամետ լինել:
– Հանրապետականները հաճախ են չարախնդում, թե ընդդիմությունը փոշիացվեց, եւ ամեն խմբակցությունում տարբեր պատգամավորներ Ձեզ նման անջատվել են: Չե՞ք կարծում, որ դա նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը, եւ դուք իշխանությանը ցանկալի ընդդիմություն եք դառնում:
-Կներեք, պատճառները թող ՀԱԿ-ը փնտրի իր մեջ, թե ինչ կերպ էր հարաբերվում իր գործընկերների հետ: Եվ հետո, Դուք մի մոռացեք, որ ե’ւ ես, ե’ւ Հրանտ Բագրատյանը առանձին լիդերներ էինք ՀԱԿ խմբակցության մեջ, եւ միշտ չէ, որ մեր կարծիքները համընկնում էին:
Վերջին հաշվով՝ ես չէ, որ հեռացել եմ ՀԱԿ-ից, այլ ՀԱԿ-ն է թիրախավորել ինձ: Կարելի էր ավելի հանդուրժող վերաբերվել գործընկերոջ մոտեցումներին: Եվ հետո, ընդդիմությունը չպետք է հայտարարեր, որ ով Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել է, մեզ հետ անելիք չունի: Վերջին հաշվով ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ, չի կարելի ծայրահեղական դրսեւորումներ ունենալ: