«Զվարթնոց» օդանավակայանում կոշիկները կստուգեն. Հայկական Ժամանակ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անվտանգության ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված աշխատակիցների և ուղեբեռների զննման առումով: Այս մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: Անվտանգության միջոցառումների խստացումը, ըստ նրա, պայմանավորված է Փարիզի ահաբեկչության հանգամանքով:
«Ուղևորներն առանձնապես չեն զգալու խստացումները: Առաջիկայում կսկսեն կոշիկները ստուգել, միայն դա է, որ ուղեւորները չեն զգալու այդ խստացումներն ու ուժեղացումները»,-ասել է Աբրահամյանը: