29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսական ինքնաթիռը ստիպված վերադարձել է Գյումրիի օդանավակայան. Հայկական Ժամանակ

Երեկ Mil-avia բլոգը տեղեկատվություն էր տարածել, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից թռիչքից որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք:

Գյումրիում տե­ղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի նյութատեխնիկա­կան ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճա­նապարհով: Ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երեւ­անը երեկ տեղեկատվության պաշտոնական մեկնաբանու­թյամբ հանդես չեկան: ՀՀ ԱԳև մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով ԱԳՆ-ի մեկնա­բանության կարիքը չի տեսնում: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը խորհուրդ տվեց դիմել ռազմական ավիացիա:

Պե ենթակայության տակ գտնվող Հայաստանի ռազմական ավիացիայից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հորդորեցին դիմել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազս ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծաոայության աշխատակից Անդրեյ Դոբրոսմիսլովն ասաց, որ ինքը իրավասու չէ այդ հարցով մեկնաբանություն տալ եւ առաջարկեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում եղած հեռախոսահամարներով զանգահարել Հարավային օկրուգի մամուլի բաժին: Այդ հեոախոսահամարներին ոչ ոք չպատասխանեց:

Փոխարենը լուրը լայնորեն տարածվել է ադրբեջանական կսյքքերում: Haqqin.az կայքն, օրինակ, թեեւ որեւէ մեկնաբանություն չի արել, սակայն տեղեկատվությունը տարածել էր բավականին ցնծագին վերնագրով. «Азербайджан не пропустил самолет российских ВВС, летевший из Армении»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

՜

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ