01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Թևան Պողոսյանն առաջարկում է ԱԺ-ում հակիրճ լինել

Ազգային ժողովն արտահերթ կերպով քննարկում է պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից առաջարկած նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում է յուրաքանչյուր չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սահմանել նոր ընթացակարգ:

Պատգամավովորն առաջարկում է երեք րոպե հարց տալու ժամանակը հասցնել երկու րոպեի, երեք րոպե արձագանքելու համար նախատեսված ժամանակը դարձնել երկու րոպե: Թևան Պողոսյանն առաջարկում է նաև կառավարության անդամների պատասխանի համար նախատեսել մինչև մեկ րոպե ժամանակ: Բացի այդ Պողոսյանի նախագծով՝ ԱԺ-ում պետք է հնչեցնել առավելագույնը գրավոր երկու հարց անսահմանափակ թվով գրավոր հարցերի փոխարեն:

Նոր ընթացակարգով առաջարկվում է երկուական հարցի իրավունք տալ նախ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ապա կոալիցիայի անդամ խմբակցությունների երկուական պատգամավորներին: Նախագիծը, ըստ հեղինակի, թույլ կտա հնչեցնել ոչ թե մոտ 11 հարց, այլ առնվազն 5 հարցով ավելի:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ