Սուպերմարկետները միլիոնները թաքցնելու նոր տեխնոլոգիա են գտել. Հրապարակ
Երևանում գործող սուպեր- մարկետները, մեզ հասած տեղեկություններով, հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում հարկերից խուսափելու հարցում: Հարկային մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը պատմեց, որ սուպերմարկետներում, թեև գնորդներին պարտաճանաչ կերպով տրամադրում են ՀԴՄ կտրոն, բայց դրանք չեն արտացոլվում վճարված հարկերում:
Մասնավորապես, սուպերմարկետներում իրականացված առևտուրը հարկայինին միլիոնների հասնող ապրանքի հետվերադարձ են ձեւակերպում կամ Էլ ներկայացնում են որպես աշխատողի կողմից ավել տպված գումար:
«Ասում են, թե՝1000 դրամի առևտուր ենք արել, բայց տպվել Է 1 մլն. դրամ, ու այդպես աշխատակիցներն ամեն օր, ամեն շաբաթ սխալվում են, կամ Էլ ամեն շաբաթ միլիոններով ապրանքների հետվերադարձ Է լինում: Կարելի Է մտածել, թե մեր բարեխիղճ սուպերմարկետներում այդքան հարգում են Քաղաքացիական օրենսգիրքը եւ սպառողի շահերը կամ էլ ընդունել են թվերը չճանաչող աշխատողներ»,֊պատմեց մեր աղբյուրը:
Մենք ֆինանսների նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի շուրջ, սակայն պարզվեց, որ մեր վճարած հարկերի մասին տեղեկատվությունը «խիստ գաղտնի» ինֆորմացիա Է, հասու չէ մեզ:
Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք, թե 2014թ. եւ 2015թ. առաջին կիսամյակի կտրվածքով ինչքան հետվերադարձ կամ սխալ տպված ՀԴՄ են ներկայացրել «ՍԱՍ» և «Երևան սիթի» սուպեր- մարկետները, կամ վերջին երեք ամսում քանի՞ անգամ է մեր հարկային տեսչությունն ստուգել դրամարկղերում առկա տեսախցիկները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: