29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կալանավորվել է Կապանի դատական բժիշկը

 Henaran.am-ի տեղեկություններով երկու ամսով կալանավորվել է Կապանի տարածաշրջանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանը: Ըստ մեր աղբյուրների նաեւ եւս մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցների կեղծման մեջ:

Հիշեցնենք, որ 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Գրիգոր Պապյանին սպանելու դեպքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քրեական գործերով նախաքննություն եւ հետաքննություն իրականացրած առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները եւ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել:

Ի դեպ, նույն գործով, 2012 թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալվել եւ երկամսյա կալանք էին սահմանել  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանի նկատմամբ: Նա ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Մասնավորապես, լինելով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործի կեղծման հետ կապ ունեն նաեւ Սյունիքի մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանն ու դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ով այս գործով վերահսկող դատախազն է:  Թարվերդյանը մոտ երկու ամիս առաջ ազատվեց աշխատանքից, իսկ Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որիկց հետո նա դիմում գրեց աշխատանքից ազատվելու համար

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ