02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

… վաղը կհավաքվենք ու չենք հավատա, որ մեր տղեն չկա. զինվորի հոգեհանգստին /վիդեո/

Միքայելը վաղը կտոներ ծննդյան օրը: Զրնգուն ծիծաղով տղան կդառնար 19 տարեկան, բայց ավաղ  թշնամու գնդակը ընդհատեց նրա ֆիզիկական գոյությունը: Մորեղբայրը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցավը ահավոր խորն է՝ հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց Միքայելի:

«Միքայելը իր ծննդյան օրը սիրում էր խաշ ուտել, սակայն վաղը խաշ չենք ուտի, վաղը կհավաքվենք ու չենք հավատա, որ մեր տղեն չկա …»,-արցունքները հորդեցին:

Այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Միքայել Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը: Աստված լուսավորի երիտասարդ նահատակի հոգին:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ