20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առայժմ նախագահի 12 թեկնածու

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից Henaran.am-ը տեղեկացավ, որ  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 30-ի դրությամբ առաջադրվել են 12 թեկնածու:

Այսօր ինքնառաջադրվել են “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանն ու Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը:

Մինչ այդ առաջադրվել էին  “Ազատություն”կուսակցությունից՝  նախկին վարչապետ,  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ  Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ ` կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ