08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ կդատի մարդասպանին. Ժողովուրդ

«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյան ընտանիքի գործը կուղարկվի դատարան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դեռես 2015 թվականի հունիսին գրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող 4 դատավորներ կան, որոնց «թեկնածությունները» դիտարկելով՝ եկել էինք այն եզրակացության, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով դատավոր Աշոտ Մանուկյանին այս գործը թերևս չի հանձնվի, քանի որ նա Արթիկի և Մարալիկի գործերն է քննում: Հավանաբար, Արտակ Թադևոսյանին էլ չեն հանձնի, քանի որ նա նորաթուխ դատավոր է, դեռ սովորելու շատ բան ունի, դատավոր Մովսես Հարությունյանը մեկ տարի անց թոշակի է անցնելու:

Դատավորների շարքում մնաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որին էլ, ամենայն հավանականությամբ, «համակարգիչը կընտրի» որպես այդ աղմկալի գործը նախագահող դատավոր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ