Առանց որեւէ մեկնաբանության. զորամասի հրամանատարն ազատվել է աշխատանքից
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գրիգորյանը խնդիրներ է ունեցել ռազմական ոստիկանության հետ: Թե ինչ է մասնավորապես եղել, մեզ չհաջողվեց ճշտել: Որպես հնարավոր վարկած նշվում է բացահայտված չարաշահումները: Հրամանատարի ազատումը անակնկալ էր, քանի որ Գրիգորյանը վատ հարաբերություններ չի ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի դեպ, նախարարությունում եւս հաստատեցին, որ հրամանատարը փոխվել է, բայց չնշեցին պատճառները: “Առանց որեւէ մեկնաբանության”, Henaran.am-ին ասացին ռազմական գերատեսչությունից:
Նշենք, որ զորամասի նոր հրամանատար է նշանակվել Արսեն Կոտոյանը: