03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածին տեղափոխում են

Ռուսաստանի Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարվելու հետեւանքով  տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինտիտուտ: Այդ մասին հայտնել Է մարզի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, գրում է РИА Новости:

Նոյեմբերի 12-ի տվյալներով՝ Տուլայի մարզային կլինիկական հիվանդանոցում մնում Էր ՃՏՊ-ից հինգ տուժած, որոնցից երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում:

«Վերակենդանացման բաժանմունքից մեկը տեղափոխվում Է Սկլիֆոսովսկու ինստիտուտ: Մեզ մոտ մնում են չորսը՝ նրանցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով 9 հոգի է մահացել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ