21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Այցելություն ոստիկանության զորքերի 1031 զորամաս /Ֆոտո/

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերի 1031 զորամասում էր՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում  և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության պետն անդրադարձավ զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը:

Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրին  ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը  զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ:

Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:

Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան սպաները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին:

Զինծառայողների հետ հանդիպման  ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը և զինծառայողների մասնագիտական կարողությունները:

32

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ