03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժեղ քամուց ծառեր են արմատախիլ եղել

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից  սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ահազանգով դեպքի վայր ժամանած  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան կառույցների համագործակցության արդյունքում  կարճ ժամանակով փակված ճանապարհից հեռացվել են ճյուղերը, որից հետո վերականգնվել է երթևեկությունը: Տապալված ծառերի հարևանությամբ գտնվող բոլոր փողոցները երթևեկելի են: Ծառերի տապալման հետևանքով ոչ ոք չի տուժել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ