Ուկրաինայի դեսպանը ափսոսում է, որ Ամանորին չալաղաջ եւ քյուֆթա չի ուտելու /վիդեո/
Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առաջինը այս շարքում՝ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է:
-Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. հայ-ուկրաինական հարաբերություններ համար:
-2012թ. շատ արգասաբեր տարի էր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: 2011-12թթ ընթացքում եղել են պետական այցեր նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Հայաստանում անցկացվել են ուկրաինական մշակույթի օրեր եւ հակառակը՝ Ուկրաինայում՝ հայկական մշակութային օրեր: Երկու երկրներն ընդգրկված են Արեւելյան գործընկերության ծրագրում եւ փորձում են օգտակար լինել մեկմեկու նաեւ այս համատեքստում:Հայ-ուկրաինական կապերը ունեն դարերի պատմություն: Դեռ 11-րդ դարից հայերը հաստատվել են Ուկրաինայում: Հստակ կարող եմ ասել, որ որքան էլ երկու երկների քաղաքական կուրսերը փոխվեն, միեւնույն է հայ-ուկրաինական բարեկամություն չի կարող տուժել: Ավելին՝ այսօր մեր հարաբերությունները գնալով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, եւ թե՛ մշակութային ու հումանիտար բնագավառներում:
-Ի՞նչ է պատրաստվում անել Ուկրաինան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հակամարտությունների կարգավորման գործում:
-2013 ին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ուկրաինայի համար գերակայություն է լինելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին դեռ հայտատարել էին Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ արտգործնախարարը՝ Դուբլինում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության խնդրում Ուկրաինան պաշտպանում է Մինսկի խմբի ձեւաչափը: 2013 -ի բոլոր որոշումները եւս ընդունվելու են միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան:
-Ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում 2013 թ-ին:
-2013–ը առավել խոստումնալից է լինելու երկկողմ հարաբերությունների համար: Մենք ցանկանում են ակտիվ մասնակցել Հայաստանի կողմից հայտարարված տենդերներին: Ուկրաինական ձեռնարկությունները ցանկություն ունեն ներգրավվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ: Այս տարվա նոյեմբերին Գյումրիում բացվեց Ուկրաինայի պատվավոր հյուպատոսությունը: Սա էապես կարեւորվում է մարզային համագործակցության համար: 2013թ-ին կրթական ոլորտում եւս սպասվում է նոր համագործակցություն: Երեւանի պետական համալսարանում նախատեսում ենք բացել ուկրաինական կենտրոն: ԵՊՀ-ի գործընկները լինելու է Դոնեցկի պետական համալսարանը:
Դեսպանի զրուցակից Տիգրան Պետրոսյանին՝ Իվան Կուխտան նաեւ պատմել է, թե ի՞նչ է նախընտրում հայկական խոհանոցից, ինչպես նաեւ շնորհավորել է Ամանորի առիթով: Զրույցի առավել հետաքրքիր մասը տեսանյութում: