Սփյուռքի նախարարը իր համար ոչինչ չի ուզում
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Նոր տարվանից միայն ու միայն խաղաղություն է ցանկանում: ՛՛Ես խաղաղություն կցանկանամ, քանի որ ես ամեն օր շփվում եմ սիրիահայերի տագնապի, ցավի, հոգեվիճակի հետ՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարը և հավելեց. ՛՛Ուղղակի խնդրում եմ 2013-ին բոլոր ձևերով, միայն խաղաղություն հաստատվի առաջինը Սիրիայում, մեր տարածաշրջանում, որ որևէ երեխա չորբանա, որ ոչ մեկի աչքերից արցունք չթափի՛՛:
Իսկ հենց իր համար նախարարը ոչինչ չի ուզում, միայն իր մայրիկի համար առողջություն է խնդրում Ձմեռ պապիկից: Հրանուշ Հակոբյանը ամանորը տոնեց Հայաստանում ընտանիքի անդամների հետ: Սակայն տոնածառ նախարարն այս տարի չի դրել: ՛՛Այս տարի ուղղակի փոքրիկ ճյուղ եք զարդարել, որովհետև այս տարի տխուր ենք՛՛,-ասաց նա: