Հենրիխի ամանորյա ցանկությունները
Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն, ինչպես արդեն հայտնել ենք, ուկրաինական ՛՛КОМАНДА” թերթի վարկածով, ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը հարցազրույց է տվել թերթին:
Ֆուտբոլիստը պատմել է, որ շատ է սիրում հարազատ Երևանը, և ամեն անգամ մեծ սիրով է արձագանքում հավաքականի հրավերներին:
՛՛Ամենից շատ սիրում եմ հարազատներիս և մտերիմներիս հետ լինել: Ես կարոտում եմ նրանց՛՛,-ասել է Հենրիխը: Նա պատմել է, որ միշտ իր հանգիստն անցկացնում է Երևանում, սակայն այս անգամ կարող է այլ հանգստավայրում անցկացնել:
Ամանորյա ուտեստներից Հենրիխը ոչինչ չի առանձնացրել, միայն նշել է. ՛՛Տնական ամեն բան էլ կլինի՛՛: Նա նաև ասել է, որ տոներն անցկացնելու է Երևանում հարազատների հետ:
՛՛Շատ եմ ցանկանում, որ նոր տարին շատ հաղթանակներ բերի Հայաստանի հավաքականին, իսկ ՛՛Շախտյորն՛՛ առնվազն հասնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք ունենք պոտենցիալ, այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է՛՛,-որպես ամանորյա ֆուտբոլային մաղթանք հնչեցրել է Հենրիխ Մխիթարյանը: