21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ոչ»-ի ներկայացուցիչները սահմանադրության հետ կապ չունեցող բաներ են անում

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի մասնակցությունը քարոզարշավին չի նշանակում, որ քարոզչությունը կազդի նաև բանակի վրա, Շարմազանովն ասաց.  «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իրավունք սահմանված կարգով մասնակցել գործընթացին, օրենքի խախտում պարոն նախարարի հայտարարության մեջ չեմ տեսնում: Սա կուսակցական քարոզարշավ չէ: Այն շատ ավելի լայն գործըթնաց է, ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքար»:
Իշխող քաղաքական մեծամասնության խոսնակն անդրադարձավ իրենց մարզային այցելություններին, ասաց, որ հասարակությունը պասիվ է: «Խնդիր կա հանրությանը ավելի լավ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նպատակները, կան բազում հարցեր որոնք իրականության հետ կապ չունեն:
«Ոչ»-ի ներկայացուցիչներն ասում են այնպիսի բաներ, որոնք սահմանադրության հետ կապ չունեն: Հանրապետական կուսակցությունը և «այո»-ի քարոզիչները շեշտը դնում են բացարձակապես դրական փոփոխությունների վրա»:

ՀՀԿ-ն դարձյալ կիրառո՞ւմ է վարչական լծակներ, Շարմազանովն ասաց՝ նման բան չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ