30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախազգուշացնում են

«Ես կարծում եմ այս պահին այդ հարցը մտացածին է: Քաղաքականության, առավել ևս գլոբալ քաղաքականության մեջ, համենայնդեպս մի հարց, որը  անլուծելի է, առաջարկելն իմաստ չունի: Տեխնիկապես դա հնարավոր չէ լուծել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով անանուն աղբյուրներից ռուսական ԶԼՄ-ներով դաշտ նետված տեղեկությունը, թե ԼՂ կարգավորման բանակցային սեղանին տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը վերադարձնում են Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա տարածքները՝ Ադրբեջանից գրավված, բայց միևնույն ժամանակ պահպանում են Լաչինի միջանցքը՝ ապահովելով կապը Հայաստանի հետ եւ գուցե ևս մեկ ճանապարհ են բացում։

Կարապետյանը հիմնավորում է ասածը՝ համաեմատական օրինակով պարզեցնելով.

«Ոչ ոք չի խոսում, թե Սահմանադրությունը վատն է: Բոլորը խոսում են, թե ո՞նց են կեղծելու՝ նույնականացման քարտով, թե առանց նույնականացման քարտի: Ի՞նչ մասով կարելի է Հայաստանին պարտադրել: Ենթադրենք պարտադրել են: Հետո՞…»:

Ո՞րն է մոսկովյան լրատվամիջոցի հրապարակման ենթատեքստը, հարցրինք: «Մի քանի հանգամանք կա. առաջինը՝ այս հարցի շուրջ խոսակցություն բացելը: Երկրորդը՝ նախազգուշացնում են, որ նման հարց կարող է ծագել: Երրորդը իմ տպավորությամբ այն է, որ եթե «Կոմերսանտ»-ը չլիներ դա տարածողը, այլ ասենք «Վեդոմոստին» ես այլ դիտարկում կանեի, քանի որ լավ գիտեմ ռուսական լրատվամիջոցների արտահոսքի աղբյուրները:

Սա ավելի շատ զգուշացում է, որ նման խոսակցություն կարող է լինել: Նման հարցը կարող է լուծում գտնել միայն պատերազմով: Այս պահին Հայաստանը չի կարող զիջել ու տեղում ոչինչ չստանալ: Սա անմիտ խոսակցություն է»:

Կարապետյանը տարօրինակ համարեց այն, որ հայկական կողմը չի հերքում, որ նման խոսակցություն է եղել. «Այսինքն՝ երկու կողմից էլ այս խոսակցության վրա յուղ ենք լցնում ու այն դարձնում երկկողմ թեմա:

Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այս թեման ու Լավրովի գալը որքանով են  իրար կապվում: Գուցե սա արվում է, որ հասարակության ուշադրությունը շեղեն առօրյա թեմաներից, ասենք՝ Սահմանադրական բարեփոխումներց ու դրա հետ կապված գործընթացներից: Մյուս հանգամանքը, որը ես ավելի մոտ եմ համարում ճշմարտությանը՝  իր մեջ ներառում է կոնսոլիդացիոն պրոցեսներ:

Տեսեք՝ սկզբում եկավ Արա Աբրահամյանը և ինչ-որ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություններ արեց: Սրա քաղաքագիտական թեման պարզ է, եթե ավելի վատ մարդը պետք է գա ու դառնա ղեկավար, ապա ավելի լավ է եղածի շուրջ կոնսոլիդացնենք: Այս պարագայում ոչ ոք չկոնսոլիդացվեց՝ ո՛չ իշխանության ներսում, ո՛չ էլ հասարակության:

Քաղաքականության մեջ դեգրադացիան այնքան է աճել, որ ապատիայի մեջ է ամբողջական քաղաքականության նկատմամբ: Պարզ է դառնում՝ ի՞նչը քաղաքական դաշտը կհանի թմբիրից՝ միայն Ղարաբաղը»:

Chairman of New Times Party Aram Karapetyan is guest in "Henaran" press club

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ