23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Թե՞ կարող ա արդյունքում ավելի վատանա վիճակը»

ԱԺ արտահերթ քառօրյայի այսօրվա նիստում շարունակվում է քննարկվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը: Հարցի շուրջ ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր մտահոգությունները:

Մելքումյանի փոխանցմամբ՝ համայնքների խոշորացման խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել բազմակողմանի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ այս գործընթացի թերի կողմերը:

«Նենց չի, որ եթե համայնքի ղեկավարը մեջտեղից ճղվի, համայնքի խնդիրները լուծվելու են: Նրա փողերն ու հնարավորություններն իքս քանակի են: Նա չի կարող ավելին անել: Այսինքն` ամեն ինչ պետք է նայել էվոլյուցիայի մեջ: Կյանքը ցույց է տալիս, որ պրոբլեմները շատ են` տեղական բյուջեների ձևավորման առումով:

Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ հիմա եթե այս գործընթացում ուզում ենք հեղափոխություն անել, պետությունը պատրա՞ստ է հետևողական տանել մինչև վերջ, պետությունն ունի՞ այդքան ներուժ, որ այս ռեֆորմն իրականացնի, թե՞ կարող ա՝ արդյունքում մի դիստրոֆիկ բան ստանանք, թե՞ կարող ա՝ արդյունքում ավելի վատանա վիճակը, հակամարտություններ առաջանան համայնքների և կենտրոնի միջև»,- ընդգծեց  Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ այս պիլոտային ծրագրի մեջ կան նաև դրական բաներ, սակայն ռիսկերը մեծ են.«Եթե մասնավորն այստեղ որոշակի ներդրումներ անի, լավ կլինի: Օրինակ` Դիլիջանում Ռուբեն Վարդանյանը՝ ինչպես Տաթևի սխեման: Եթե մենք այս ուղղությամբ գնանք, ենթադրում եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանում պետք է 300 համայնք մնա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ