27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԻՄ ներկայացուցիչները նախագահականում էին

 Նախագահ Սերժ Սարգսյանը, “Հայաստանի համայնքների միություն” կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձեւավորված եւ հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարեւորությունը, մաղթել նորանոր հաջողություններ:

Հանդիպման ժամանակ “Հայաստանի համայնքների միության” վարչության անդամները Նախագահի հետ զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք հարցերի՝ ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության եւ այդ գործընթացի զարգացման հնարավորությունների, համայնքներին փոխանցված բազմաթիվ նոր լիազորությունների արդյունավետության, տեղական կարողությունների զարգացումը խթանելու ուղղությամբ հետագա ծրագրերի եւ մոտեցումների, գյուղական ու հատկապես փոքր համայնքների հետ կապված խնդիրների եւ ՏԻՄ ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաների շուրջ:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել նաեւ գալիք տոների կապակցությամբ:

“Հայաստանի համայնքների միություն” իրավաբանական անձանց միությունը, որին անդամակցում են ՀՀ քաղաքային, գյուղական եւ Երեւանի բազմաթիվ թաղային համայնքներ, հանդես է գալիս որպես տեղական ինքնակառավարման մարմինների շահերի ներկայացուցիչ՝ ՀՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով ՏԻՄ ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների, բարեփոխումների ծրագրերի մշակմանն ու օրենսդրական նախագծերի միջազգային փորձաքննության կազմակերպմանը, ներկայացնում համայնքների միասնական ձայնը Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ