12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդարանի այգին մանուկներինն էր. պատգամավորները երեխաների հետ էին եկել /ֆոտո, վիդեո/

Այսօր խորհրդարանի այգին մանուկներին էր: Ամանորի եւ Սուրբ Ծննդի ավանդական դարձած միջոցառմանը, որն անցկացվում է  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո,  երեխաներին բարձր տրամադրություն ու ուրախություն պարգեւեցին մանուկների սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Տոնական միջոցառումը իրենց կատարումներով գեղեցկացրին  Հանրային ռադիոյի ՛՛Արեւիկ՛՛ համույթի սաները, Դալիթան եւ հայկական էստրադայի ներկայացուցիչները, իսկ միջոցառման ամենասպասված հյուրերը  Ձմեռ պապն ու Ձյունանուշն էին:

Ազգային ժողովը մանուկների համար պատրաստել էր նաեւ ամանորյա նվերներ: Մանուկներին ողջունեցին ու շնորհավորեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ:

Տոնական միջոցառմանը կազմակերպվել էր նաեւ  Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ու Արաբկիրի հայորդյաց տան սաների ստեղծագործությունների ցուցադրություն, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները խորհրդարանի այգում գունազարդում էին իրենց պատրաստած փոքրիկ կավե արձանիկները:

Բազմաթիվ մանուկների հետ իրենց ծնողների աշխատավայր՝ խորհրդարան էին եկել նաեւ   պատգամավորների երեխաներն ու թոռները: Շուշան Պետրոսյանն ու Հովհաննես Սահակյանը որդիների հետ էին եկել, Ռուզաննա Մուրադյանը՝ թոռների: Այնտեղ էին նաեւ Էդուարդ Շարմազանովի դուստրն ու որդին:

Տոնական միջոցառման մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ