21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կգումարի

Այսօր կառավարության նիստում որոշվեց  առաջարկել ԱԺ-ին՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1)  «Գործունեության իրականացման ծանուցման մասին»,

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխո­ւթյուններ կատարելու մասին»,

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին»,

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում լրացում կատարելու մասին»,

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփո­խություն և լրացում կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

2) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ